Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Երանի մանուկներին

Երանի մանուկներին
29.06.2018 | 03:03

Ջերմորեն և սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերներ Արտաշես Թադևոսյանի և Կարինե Խաչատրյանի հրաշալի զավակների՝ ՀԱՅԿԻ և ՄՀԵՐԻ սուրբ մկրտությունը, որ տեղի ունեցավ օրերս՝ Երևանի Սբ Սարգիս եկեղեցում՝ տեր Շահե քահանայի հայրապետական օրհնությամբ:
Աստծո ամենակարող աջը թող ուղեկից լինի մեր փոքրիկ հայորդիներին՝ մկրտության սուրբ ավազանի օրհնյալ ջրի պես անաղարտ պահելով նրանց հոգիները մինչև խոր ծերություն:

Դիտվել է՝ 24316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ